Ավտովթար Մամիկոնյանց փողոցում

Ավտովթար Մամիկոնյանց փողոցում

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 02.44-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցում՝ «Արաբկիր» ԲԿ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան ոտուժածներ. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ բախվել են «Mercedes E320» մակնիշի 34 UM 480պ/հ (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) և «Opel Astra» մակնիշի FFO 569 պ/հ (վարորդ՝ 1992 թ. ծնված Ս. Ս.) ավտոմեքենաները: Տուժածներ չկան:



Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: