Լուսին Ղազարյանի «Սեր թևերս» ժողովածուն՝ արդեն իրականություն (տեսանյութ, ֆոտոշարք)

Լուսին Ղազարյանի «Սեր թևերս» ժողովածուն՝ արդեն իրականություն (տեսանյութ, ֆոտոշարք)

Երեկ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում տեղի ուենցավ մեր գործընկեր, գրող ու լրագրող Լուսինե Ղազարյանի՝ «Սեր թևերս» անունը կրող բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։ Լուսինե կամ Լուսին Ղազարյանը, ինչպես նշված է գրքի վրա, վաղուց է ստեղծաործում։ Սա նրա արդեն երկրորդ ժողովածուն է, որ լույս է տեսնում։ Նրա ստեղծագործությունները հարուստ են պատկերավորության միջոցներով, հուզականությամբ։ Նրա տողերում կարելի է նկատել բանաստեղծուհու անձի էմոցիոնալ ներաշխարհի և ապրումների յուրահատուկ նկարագրություն՝ արված սիրո և ջերմության հանգույն։ Հանդիպմանը ներկա գրականագետներն ու պոեզիային մոտ կամ պոեզիան գնահատող մարդիկ տաք ու ջերմ զգացմունքներ արձանագրեցին Լուսինե Ղազարյանի բանաստեղծական մտքում և բարձր գնահատեցին նրա շնորհը ոչ միայն որպես լրագրող, այլև որպես ժամանակակից գրող։



Պոեզիայի, արվեստի ներկայացուցիչներից զատ՝ Լուսինե Ղազարյանի մասին ելույթ ունեցան և նրան շնորհավորեցին նաև նրա լրագրող գործընկերները։ Օրինակ՝ Հասմիկ Բալոյանը կատարեց «Կռունկը»։ Զեփյուռ Սարդարյանն էլ արտասանեց Լուսին Ղազարյանի ստեղծագործություններից մեկ-երկուսը, որոնք ավելի շատ էր հավանել։



Բայց թերևս ամենագեղեցիկ նվերը Լուսինե Ղազարյանի տասներեքամյա որդու՝ Արայիկի կատարումն էր։ Նա կիթառով նվագեց մի ստեղծագործություն, որի բառերը մայրիկի ստեղծագործություններից մեկից էր վերցված, իսկ երաժշտության հեղինակը ինքն էր։





Մանրամասները՝ տեսանյութում․



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ