Սումգայիթյան ոճրագործություններից շատերը, ինչպես և մերօրյա «պացիֆիստները», դասեր չքաղեցին

Սումգայիթյան ոճրագործություններից շատերը, ինչպես և մերօրյա «պացիֆիստները», դասեր չքաղեցին

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրել է.

«Երկու կանանց կրծքերը կտրեցին, մի կնոջ գլուխը կտրեցին, իսկ աղջկան մաշկահան արեցին: Այ այսպիսի վայրագություն: Որոշ կուրսանտներ, նման բան տեսնելով, ուշագնաց էին լինում». սումգայիթյան ոճրագործությունների օրերին քաղբյուրոյի նիստին ԽՍՀՄ պաշտպանության նախար Յազովի զեկույցից։ Ի դեպ, Գորբաչովը, իբր չհավատալով լսածին, մի քանի անգամ ճշտող հարցեր էր տալիս, թեպետ՝ հրաշալի գիտեր, որ զեկուցում են իրականության սոսկ չնչին մասը։

Սրանից շատերը, ինչպես և մերօրյա «պացիֆիստները», դասեր չքաղեցին։ Աշխարհի չեմպիոն Կասպարովին անգամ զայրացնում էին Ադրբեջանի իշխանությունների հասցեին «անհիմն» մեղադրանքները, իսկ արդեն ամիսներ անց միայն ռուսական զինվորների օգնությամբ մի կերպ ճողոպրեց բաքվից։
 Հ.Գ. Բոլոր նրանք, ովքեր հրճվում են Բերձորի ու Աղավնոյի հանձնմամբ ու ճանապարհների փակմամբ՝ դրանում տեսնելով իբր արցախցի վտանգավոր ղեկավարների հնարավոր մուտքը Հայաստան, անչափ հուսախաբ կլինեն, տեսնելով «բարեպաշտ» թուրք գործիչներին արդեն գործի մեջ ...