Ոստիկանությունն արձագանքում է անձնական իրերը կորցրած երիտասարդին

Ոստիկանությունն արձագանքում է անձնական իրերը կորցրած երիտասարդին

Ֆեյսբուքյան օգտատեր Խաչատուր Միքայելյանի անձնական էջում տեղադրված հրապարակման հիման վրա ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ուսումնասիրություն է կատարում։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ Խաչատուր Միքայելյան անուն֊ազգանունով ՖԲ օգտատերը գրառում էր կատարել՝ նշելով, որ, երբ կորցրել է դրամապանակը, դրանից հետո իր կորցրած անձնագրով վարկեր են տրամադրել։ Նա նաեւ նշել էր, որ դիմել է ոստիկանություն, սակայն աշխատակիցներն անգործություն են դրսեւորել։