Սպասում եմ նրանց վերադարձին․ միշտ տվել եմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ թիմին հաղթել․ Մխիթարյան

Սպասում եմ նրանց վերադարձին․ միշտ տվել եմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ թիմին հաղթել․ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը խոսել է ակումբային նոր մրցաշրջանի նախապատրաստական շրջանի մասին։

«Պատրաստ սպասում եմ թիմակիցներիս վերադարձին, որպեսզի միասին խաղանք և հասնենք մեր նպատակներին։ Թիմակիցներս միշտ օգնել են ինձ։ Ես միշտ տվել եմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ թիմին հաղթել։ Ես այստեղ եմ խաղալու, պատմություն գրելու այս ակումբի համար, և պատրաստ եմ դա անել նաև այս մրցաշրջանում»,- նշել է հայազգի ֆուտբոլիստը։

«Մեր նպատակները երբեք չեն փոխվում։ Մենք այստեղ ենք պայքարելու Սկուդետոյի համար, հաղթելու Իտալիայի գավաթը և Իտալիայի Սուպերգավաթը: Բացի այդ, մենք ցանկանում ենք որքան հնարավոր է առաջ գնալ Չեմպիոնների լիգայում, ինչն արեցինք նախորդ տարի։ Հույս ունենք, որ նույնը կանենք նաև այս մրցաշրջանում»,- ասել է ֆուտբոլիստը «Ինտերի» մամուլի ծառայությանը տված վերջին հարցազրույցում։