Մեսսին «Բարսելոնայում» նոր ռեկորդ է սահմանել

Մեսսին «Բարսելոնայում» նոր ռեկորդ է սահմանել

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Բարսելոնան» ընդունում էր «Ռեալ Սոսյեդադին»։ Հանդիպումը տեղի է ունեցել «Կամպ Նոու» մարզադաշտում եւ ավարտվել տանտերերի 2։1 հաղթանակով։ Հանդիպման ժամանակ Մեսսին նոր ռեկորդ է սահմանել՝ տվյալ ստադիոնում իր 300-րդ հաղթանակը տոնելով։

Այս մասին հայտնում է Sport.es-ը, մանրամասնելով, որ «Կամպ Նոու»-ում նա 211 հաղթանակ տոնել է Իսպանիայի առաջնությունում, 53 հաղթանակ՝ Չեմպիոնների լիգայում, 30 հաղթանակ Իսպանիայի գավաթում եւ 6 հաղթանակ՝ Իսպանիայի Սուպերգավաթում։ Նրան հաջողվել է խփել 380 գոլ։