Նիկոլ Փաշինյանի ուսապարկների կառավարությունը պետք է երկու հանգամանք հաշվի առնի և ականջին օղ անի

Նիկոլ Փաշինյանի ուսապարկների կառավարությունը պետք է երկու հանգամանք հաշվի առնի և ականջին օղ անի

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանի ուսապարկների կառավարությունը պետք է երկու հանգամանք հաշվի առնի և ականջին օղ անի՝
1. Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել  Ադրբեջանի կազմում:  Լեռնային Ղարաբաղի (Արցախի) մասին` որպես պատմական Հայաստանի մաս, հիշատակումներ կան դեռևս Ստրաբոնի , Պլինիոս Ավագի , Կլավդիոս Պտղոմեասի , Պլուտարքոսի , Դիոն Կասիոսի և այլ անտիկ հեղինակների աշխատություններում: 
Մինչդեռ Ադրբեջան պետությունն առաջին անգամ քաղաքական քարտեզի վրա հայտնվել է 1918 թվականին` ռուսական կայսրության փլուզումից հետո: 1918-1920թթ. Լեռնային Ղարաբաղն ինքնակառավարվող միավոր էր և ուներ պետության բոլոր ատրիբուտները: 
2. 1992 թվականի հուլիսի 8-ի Հայաստանի Գերագույն խորհրդի ընդունած որոշման կետերից մեկում հստակ ասվում է, որ Հայաստանի Հանարապետությունն իրավունք չունի ստորագրել որևէ փաստաթուղթ, որտեղ Արցախը մնում է Ադրբեջանի կազմում։ Մասնավորապես, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման 2-րդ կետը շարադրված է հետևյալ կերպ․ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։