Ես և իմ նման միլիոնավոր խենթեր ապրելու ենք մեր Հայրենիքում

Ես և իմ նման միլիոնավոր խենթեր ապրելու ենք մեր Հայրենիքում

Արցախյան վերջին պատերազմը ջրի երես հանեց տարիների ընթացքում կուտակված աղբը, իսկ ջուրն, իրավամբ, այն քշելու և մաքրելու է, մաքրելու և քշելու է: Իմա՝ պատերազմում մարտիրոսված հազարավոր լուսավոր դեմքեր, իմա՝ պատերազմում իր բնակավայրը կորցրած հազարավոր ընտանիքներ, իմա՝ մի ողջ ազգի անզորության զգացողություններ:
Ես և իմ նման միլիոնավոր խենթեր ապրելու ենք մեր Հայրենիքում՝ ինքնամաքրված, արժանապատվությունը ետ բերած: Առաջն Աստված 
Գալդ բարի, 2022 թվական 
Աստված օրհնի Հայաստան և Արցախ աշխարհը 

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն
Լևոն Բաղդասարյան