Ընդդիմադիր քաղաքական գործիչներ են ձերբակալվել՝ լրտեսության կասկածանքով

Ընդդիմադիր քաղաքական գործիչներ են ձերբակալվել՝ լրտեսության կասկածանքով

Լիտվայում ձերբակալվել են մի շարք ընդդիմադիր գործիչներ՝ հօգուտ Ռուսաստանի իրականացրած լրտեսական գործունեության կասկածանքով։ Նրանց շարքում է նաեւ Սոցիալիստական ժողովրդական ճակատ կուսակցության նախկին նախագահ Ալգիդրաս Պալեցկիսը։ Այս մասին հայտնում է Delfi –ն։ Ձերբակալված ընդդիմադիրների հստակ թվի մասին չի նշվում։ Սակայն հայտնի է, որ բոլորը կապված են արտախորհրդարանական ուժերի հետ։ Լիտվայի Գլխավոր դատախազությունը պարզաբանել է, որ բացահայտվել է ցանց, որը սպառնալիք է հանդիսանում երկրի ազգային անվտանգության համար։ Հիշեցնենք, որ Պալեցկիսին ձերբակալել էին դեռեւս հոկտեմբերի կեսերին։ Նա, ըստ պարբերականի հրապարակած հոդվածի, ինֆորմացիա է հավաքել ռուսական հատուկ ծառայությունների պատվերով եւ բացահայտվել է հանցանքն իրականացնելիս։Նշվում է նաեւ, որ ձերբակալվածների մեջ կա նաեւ Ռուսաստանի քաղաքացի։ Վերջինս Վալերիյ Իվանովն է, ում բնակարանային խուզարկության ժամանակ զենք զինամթերք է հայտնաբերվել։