Փորձելու եմ ուժ գտնել ու նորից մտնել այդ անիծյալ դահլիճը

Փորձելու եմ ուժ գտնել ու նորից մտնել այդ անիծյալ դահլիճը

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վաղը՝ ամսի 18-ին ժամը 16:00-ին էլի դատ ունեմ։ «Պատմության ուսուցչի» գործով հերթական դատական նիստն է։ Նույն դատական դահլիճում։ Նույն դատավորի մոտ։ 

Պաշտպանյալիս նույն կերպ մեղադրում են ընդամենը խոսք ասելու համար։ Անձին նույն կերպ մեղադրում են գործող իշխանությա՛ն հասցեին խոսք ասելու համար։ Միակ տարբերությունն այն է, որ պաշտպանյալս, փառք Աստծո, կալանված չէ։

Փորձելու եմ ուժ գտնել ու նորից մտնել այդ անիծյալ դահլիճը ու նորից նստել այդ անիծյալ աթոռին։

Նիստը դռնբաց է։ Կարող եք գալ։