Poligraf-ում տեղի ունեցած դեպքերի հետքերով․ իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառել

Poligraf-ում տեղի ունեցած դեպքերի հետքերով․ իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառել

Լրագրող, բլոգեր Յուլիաննա Լալաբեկովան ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Poligraf-ում տեղի ունեցած դեպքերի հետքերով. իրավապահները շատ ոչ շնորհքով ներխուժել են ակումբ, հենց մուտքի մոտից սկսել են որևէ դիմադրություն ցույց չտվող մարդկանց հարվածել ու գցել գետնին, 20 հոգով ուղղակի քայլել են մի պուճուր-մուճուր աղջկա վրայով, հետագայում պարզվել ա, որ լուրջ վնասել են աղջկա ոտքը, մտել են ներս, սթաֆին ու այցելուներին պառկացրել գետնին, այնուհետև լցրել բոլորին գազել, այդ թվում՝ 70 տարեկան հավաքարարին, տարել բաժին, ծաղրել, նվաստացրել, կպել մարդկանց արտաքինին, վիրավորել, հանվացրել, խուզարկել, մի քանի ժամ պահելուց հետո՝ բաց թողել։ Թմրանյութ էին փնտրում։ 

Բայց էս պոստս ընդհանրապես ակումբային մշակույթի, թմրանյութերի կամ ոստիկանական բեսպրեդելի մասին չի, էս պոստս պարզ մարդկային էմպատիայի մասին ա, էն էմպատիայի, որը մեզ տարբերում ա անասունից ու մարդ ա դարձնում, էն էմպատիայի, որն էդքան պակասել ա մեր կյանքում ու որի բացակայության հետևանքները՝ ագրեսիա, նեգատիվ, իրար հանդեպ հարգանքի բացակայություն, ատելություն, մենք տեսնում ենք ամեն օր։

Քանի որ խոսքը ակումբային մշակույթի մասին ա, որն իր փոքրիկ, բավականին նեղլիկ համայնքն ունի, իսկ ավելի լայն մասսաների համար, ցավոք, միջավայր ա, որտեղ նվագում են satanayakan DJ porno, «բոլորը ներկած մազերով գոմիկ ու պոռնիկ են», «mer erexanerin pxcum en», «bolore kextot narkamanner en» ու «վաբշե ի՞նչ գործ ունի նորմալ մարդը գիշերը տենց տեղ», բնականաբար երբ որ էս ոստիկանական քաքը գցվեց վենտիլյատոր ու դուրս եկավ էդ ժամանցի հետ կապ ունեցող նեղ շրջանակից, արձագանքը սպասեցնել չտվեց, թե բա՝ «լավ են արել», «դրանց տեղն ա», «դրանք սաղ նառկաման են», «ծեծելը քիչ ա, դրանց պիտի վառեն».... Ինձ համար սա լրիվ սպասելի արձագանք ա, բայց մտածում եմ՝ գուցե իրոք իմաստ ունի էս տեքստը, գուցե գոնե մի քանի հոգու մոտ ինչ-որ բան կփոխվի։

Շատ պրիմիտիվ բան եմ ասելու, բայց. ոչինչ չարած մարդուն հենց այնպես ծեծելը ՆՈՐՄԱԼ ՉԻ; տարբերվող արտաքին ունեցող մարդուն նվաստացնելը ՆՈՐՄԱԼ ՉԻ; մարդուն գետնին գցել ու տշելը ՆՈՐՄԱԼ ՉԻ; ինչ-որ երաժշտություն լսելու համար մարդուն բռնության ենթարկելը ՆՈՐՄԱԼ ՉԻ; որևէ մշակույթի կամ համայնքի հարելու համար մարդուն խփելը ՆՈՐՄԱԼ ՉԻ; չեք հավատա, բայց անգամ թմրանյութեր օգտագործող մարդուն ծեծելը ՆՈՐՄԱԼ ՉԻ; դիմադրություն ցույց չտվող ու էդ պահին որևէ վտանգ չներկայացնող մարդու վրա հարձակվելը ՆՈՐՄԱԼ ՉԻ։ Առավել ևս ՆՈՐՄԱԼ ՉԻ, երբ էդ ամենն անում են մարդիկ, որոնք ներկայացնում են օրենքը, մարդիկ, որոնց աշխատավարձը գոյանում ա իմ, ձեր ու իրանց կողմից բռնության ենթարկված մարդկանց վճարված հարկերից։ 

Ես հասկանում եմ, կարաք վատ կարծիք ունենաք կլուբեր գնացողների մասին, կարաք վատ կարծիք ունենաք կարճ հագնող ու գիշերը տնից դուրս գտնվող աղջկա մասին, կարաք վատ կարծիք ունենաք ներկած մազերով տղու մասին, կարաք վատ վերաբերվեք թմրանյութեր օգտագործող մարդկանց, օքեյ, ենթադրենք՝ դա ձեր իրավունքն ա, բայց մի արդարացրեք բռնությունը, երբեք մի արդարացրեք անարդարությունն ու բռնությունը, հատկապես իրավապահ մարմինների, պետական համակարգի անարդարությունն ու բռնությունը։ Պարզ մարդկային էմպատիայից ու սոլիդարությունից բացի, հաշվի առեք, որ պետական մակարդակով ցանկացած անարդարություն արդարացնելու դեպքում՝ դրա հաջորդ զոհը կարող եք դառնալ հենց դուք կամ ձեր մտերիմը։ Էսօր վարդագույն մազերով ու ականջօղով տղու նկատմամբ ոստիկանի բռնությունը արդարացնելուց ու դա նորմա դարձնելուց հետո հավատացեք, որ էդ բռնությունը մի օր ձեր տներին ա հասնելու, ու էդ ժամանակ ձեր կողքին էլ կանգնող չի լինի։ 

Մի քիչ էմպատիա ու բանականություն բոլորիս։ Ու ինչպես ասում են իմ սիրելի կնանիքի խմբում՝ knerek vor erkar stacvec»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Պոլիգրաֆ» ակումբի թիմը հայտարարություն է տարածել ակումբում տեղի ունեցած ոստիկանական ռեյդի վերաբերյալ․

«-Անցած գիշեր՝ ժամը 1-ի մոտակայքում, ՀՀ ոստիկանությունը առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու ներխուժել է Պոլիգրաֆ: Ակումբում բոլորին պառկացրել են հատակին և բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք։ Մեր աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկվելու համար մերկացվել ոստիկանության բաժնում։

Մենք արդարություն ենք պահանջում բոլոր տուժածների համար։

Սա հարձակում է ոչ միայն Poligraf-ի, այլև ամբողջ ակումբային համայնքի վրա: Մենք բոլորս՝ որպես եզակի մշակութային ու ստեղծագործական ոլորտի մի մաս, վտանգի տակ ենք: Խոսքը միայն պարելու կամ ինքնարտահայտվելու մեր իրավունքի մասին չէ, այլ՝ մեր հասարակության բուն էության։ Մենք մի համայնքի մասն ենք, որը խթանում է ստեղծարարությունը, բազմազանությունն ու ներառականությունը։

Այժմ, սակայն, մենք հարձակման տակ ենք։ Այն ուժերը, որոնք ձգտում են ճնշել մեր ապրելակերպը, սպառնում են մեր գոյությանը։ Նրանք փորձում են լռեցնել մեր ձայնը, խեղդել մեր ստեղծարարությունը, պարտադրել մեզ իրենց նեղ աշխարհայացքը: Մենք չենք կարող թույլ տալ, որ սա տեղի ունենա։

Կոչ ենք անում բոլոր ակումբներին ու ժամանցային տարածքներին, տեղի ու միջազգային հանրության ներկայացուցիչներին, արվեստագետներին և բոլոր նրանց, ովքեր կիսում են մեր արժեքները՝ ոտքի կանգնել մեզ հետ և բարձրաձայնել այս անարդարության դեմ: Ստորագրեք կից խնդրագիրը և տարածեք մեր խոսքերը։

Պահանջում ենք, որ Poligraf-ի ապօրինաբար պլոմբված դռները բացվեն։

Մեր հետագա գործողությունների մասին շուտով կտեղեկացնենք բոլորիդ»։