ՀՀ-ն չի ցանկանում համագործակցել Ադրբեջանի հետ․ նոր մեղադրանք՝ Բաքվից 

ՀՀ-ն չի ցանկանում համագործակցել Ադրբեջանի հետ․ նոր մեղադրանք՝ Բաքվից 

«Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների թիվը մոտ 4 հազար է»։

Ադրբեջանում անհայտ կորածների խնդրին նվիրված ճեպազրույցում ասել է Գերիների և անհայտ կորած քաղաքացիների պետական ​​հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ Էլդար Սամեդովը։

Նա նշել է, որ դրա հիմնական պատճառն, իբր, «Հայաստանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է, համամարդկային արժեքների անտեսումը, ինչպես նաև անհայտ կորածների մասին փաստերը երկար տարիներ թաքցնելը»։

Նրա խոսքով, Հայաստանը շարունակում է իր «ապակառուցողական» դիրքորոշումն այս հարցում. 

«Ցավոք, համագործակցության ուղղությամբ մեր ջանքերն արձագանք չեն գտնում»։