Չիլիում երկարաձգել են կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրությունը

Չիլիում երկարաձգել են կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրությունը

Չիլիի նախագահ Սեբաստյան Պինյերան որոշում է կայացրել երկարաձգել երկրում հաստատված աղետի դրության կամ որ նույնն է՝ արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել էր դեռ մարտի 18-ին, կորոնավիրուսային համավարակի պատճառով։ Այս մասին հայտնում է այդ երկրի նախագահի մամուլի ծառայությունը։ Որոշման մեջ, սակայն ասվում է, որ եթե համաճարակային վիճակը թույլ տա, արտակարգ դրությունը հնարավոր է, որ ավելի վաղ չեղյալ հայտարարվի։

Հիշեցնենք, որ արտակարգ դրությունը Չիլիում լրանում էր սեպտեմբերի 14-ին։ Նշենք, որ Չիլիում հոկտեմբերի 25-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է տեղի ունենալու եւ քաղաքական վերնախավը հակված չէ այն չեղարկել արտակարգ դրության հետեւանքով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում կազմում է մոտ 29 միլիոն մարդ։ Մեկ օրում վարակակիրների թիվն աճել է մոտ 332 հազարով։ Մահացությունների ընդհանուր թիվը մոտ 920 հազար է, առողջացածներինը՝ մոտ 21 միլիոն մարդ։