ԿԸՀ-ն բավարարել է դատախազության միջնորդությունը

ԿԸՀ-ն բավարարել է դատախազության միջնորդությունը

Սիսիանի քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորության թեկնածու Արթուր Սարգսյանին ԿԸՀ-ն զրկել է անձեռնմխելիությունից՝ բավարարելով դատախազության ներկայացրած միջնորդությունը։ Միջնորդությունը բավարարելուն կողմ է քվեարկել հանձնաժողովի 6 անդամ, իսկ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ, փաստորեն, չի կարևորել ընտրված թեկնածուին անձեռնմխելիությունից զրկելու հարցը և չի մասնակցել նիստին։

Ենթադրվում է, որ շուտով վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք կառաջադրի Սարգսյանին և կալանավորման միջնորդություն կներկայացնի դատարան։