Բրազիլիայում կանխվել է երկու կողոպուտ, սպանվել է 11 բանդիտ

Բրազիլիայում կանխվել է երկու կողոպուտ, սպանվել է 11 բանդիտ

Առնվազն 11 բանդիտ է սպանցել ոստիկանության կողմից իրականացված հատուկ գործողությունների հետեւանքով, որոնց արդյունքում կանխվել է երկու խոշոր կողոպուտ։ Այս մասին հայտնում է Globo-ն, նշելով, որ երկու գործողություններն էլ տեղի են ունեցել Սան Պաուլու նահանգի Գուարարեմա քաղաքում։ Ընդհանուր առմամբ, երկու կողոպուտներին մասնակցել է 25 բանդիտ։ Կողոպուտներից մեկի ժամանակ նույնիսկ հանցագործները կարողացել են մի ողջ ընտանիքի պատանդ վերցնել, սակայն կարճ ժամանակում դեպքի վայր ժամանած իրավապահները շարքից հանել են նրանց։ Ուշագրավ է այն, որ հանցագործները օգտագործել են հինգ զրահապատ մեքենա, ունեցել զգալի զենք զինամթերք։