Ոստիկանը գնդակահարել է անզեն սեւամորթի՝ ԱՄՆ Օհայո նահանգում

Ոստիկանը գնդակահարել է անզեն սեւամորթի՝ ԱՄՆ Օհայո նահանգում

Ոստիկանը ԱՄՆ Օհայո նահանգում գնդակահարել է անզեն աֆրոամերիկացու։ Դեպքը տեղի է ունեցել Կոլումբուս քաղաքում։ Այս մասին հայտնում է СNN-ը։ Ոստիկանության սպա Ասամ Կոյը ժամանել է գիշերը մի տան մոտ, ըստ քաղաքացու ահազանգի։ Քաղաքացին դժգոհել է, որ այդ տանը անընդհատ մեքենայի աշխատող շարժիչի ձայն է լսվում։ Ավտոտնակի մոտ ոստիկանը նկատել է սեւամորթ տղամարդու, ով սկսել է մոտենալ իրեն։ Մի քանի ակնթարթ անց ոստիկանը կրակել է սեւամորթի վրա։ Մի ձեռքում սեւամորթ տղամարդը բռնած է ունեցել հեռախոսը, իսկ մյուսը ոստիկանը չի տեսել։ Պարզվել է, որ սպանվողը հարեւան այդ տանն ապրողների հարեւանն է եղել եւ պարզապես հյուր է գնացած եղել։ Դեպքը մասնակի նկարահանվել է սպայի մոտ եղած շարժական տեսախցիկի կողմից։ Ներկայումս սպան հեռացվել է ծառայությունից։ Կոլումբուսի քաղաքապետն էլ պահանջել է, որպեսզի Կոյին հեռացնեն ոստիկանական համակարգից։