Փարիզում բողոքի ցույցերն ի պաշտպանություն Արցախի կշարունակվեն մայիսից

Փարիզում բողոքի ցույցերն ի պաշտպանություն Արցախի կշարունակվեն մայիսից

Hraparak.am-ը զրուցել է CCAF՝  ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ:

«Հինգշաբթի՝ ապրիլի 14-ին, Փարիզում Արցախին աջակցող ցույց է տեղի ունեցել: Միթե  աշխարհում կա մի հայ, ով համաձայն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի ներկայիս սահմանները «Արցախը Ադրբեջանի կազմում» ճանաչելու որոշման հետ։ Մենք այստեղ՝ Փարիզում, ասում ենք՝ «ոչ» այդ որոշմանը, որը մահապատիժ կլինի Արցախի ժողովրդի համար։ Իսկ երբ Արցախը կորչի, Ադրբեջանը կհարձակվի նաև Հայաստանի վրա։ Այնպես որ, ոչ, իրականում՝ ոչ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Մուրադ Փափազյանը:

Վերջինիս խոսքով, քանի որ առջևում ապրիլի 24-ն է, կլռեն: Սակայն, ցույցերը շարունակվելու ենք մայիսի 5-ից սկսած