Բերման են ենթարկվել «Ադեկվադ» կուսակցության մի շարք անդամներ և համախոհներ

Բերման են ենթարկվել «Ադեկվադ» կուսակցության մի շարք անդամներ և համախոհներ

«Ադեկվադ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Քիչ առաջ Արաբկիրի ոստիկանության բաժանմունքի հարակից տարածքից բերման ենթարկվեցին «Ադեկվադ» միաբանության անդամներ և համախոհներ (շուրջ 30 հոգի) ովքեր եկել էին ավելի վաղ ԱԺ մոտից բերման ենթարկված Ռուբեն Մելիքյանին աջակցելու։ Այս քայլը հերթական անգամ ցույց է տալիս, որ իշխանությունների՝ օրենք կիրառելու, հակահամաճարակային միջոցառումներ անցկացնելու բոլոր «ջանքերը» ուղղված են միմիայն նրանց ընդդիմախոսներին լռեցնելուն։ Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը, որի դեմ միանձնյա դուրս եկավ Ռուբեն Մելիքյանը, միտված է վերոնշյալը հաստատելուն։ Ի դեպ, Ռուբեն Մելիքյանն այս պահին արդեն ազատության մեջ է, և քիչ անց մոտենալու է Արաբկիրի ոստիկանության բաժանմունք՝ իրավապաշտպան գործառույթներ իրականացնելու նպատակով» ։