Ռազմական կորուստի լուրը հերքում են

Ռազմական կորուստի լուրը հերքում են

Իսրայելական զինված ուժերը հերքել է լուրերն այն մասին, որ սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են իրենց պատկանող ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտոնական աղբյուրների փոխանցած տեղեկությունները։

Միաժամանակ նաեւ իսրայելական կողմը չի մեկնաբանում, թե արդյոք Սիրիայի վրա իրականացված ավիահարձակման հետ կապված իրենք մասնակցություն ունեն։ Հիշեցենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ սիրիական ՀՕՊ համակարգերը իսրայելական մեկ ռազմական ինքնաթիռ են ոչնչացրել եւ չեզոքացրել չորս հրթիռներ։