Իլոն Մասկը արդյոք կթռչի՞ Մարս

Իլոն Մասկը արդյոք կթռչի՞ Մարս

70 տոկոս հավանականությամբ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը կթռչի Մարս մոլորակ։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը։ Միլիարդատեր նորարարը ասել է, որ Մարս մոլորակ թռիչքների մեկնարկը կարող է տրվել 7 տարուց, իսկ ուղետոմսը դեպի Մարս՝ իր նախագծած SpaceX BFR (Big Falcon Rocket)-ով կարժենա մի քանի հարյուր հազար դոլար։

«Դա ծանր կլինի։ Մեծ են հնարավորությունները տիեզերքի խորքերում պարզապես զոհվելու։ Նույնիսկ եթե դուք բարեհաջող վայրէջք եք կատարել, անդադար աշխատելու եք կեցավայր բազա հիմնելու համար։Այս ամենից հետո հնարավոր է, որ այլեւս Երկիր մոլորակ չվերադառնաք էլ»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Մասկը։