Պատերազմը կարող է տարածվել ողջ տարածաշրջանում․ Էրդողան

Պատերազմը կարող է տարածվել ողջ տարածաշրջանում․ Էրդողան

Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կարող է տարածվել ողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, նախազգուշացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ Ստամբուլում կայացած հանդիպմանը։ 

Թուրք առաջնորդի խոսքով, անհրաժեշտ է նաև նվազեցնել Իրանի և Իսրայելի միջև լարվածության աստիճանը՝ այդ համատեքստում կարևելով իսլամական երկրների համատեղ ջանքերը։

Հանդիպմանը Էրդողանն ասել է՝ քանի դեռ շարունակվում են Իսրայելի հարձակումները Պաղեստինի ժողովրդի վրա, տարածաշրջանում լարվածության տարածման վտանգ կա, ասվում է նրա աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Թուրքիայի նախագահը հանդես է եկել Գազայի հատվածում անհապաղ հրադադար հաստատելու օգտին, ինչպես նաև կարևորել անկլավի բնակչությանը մարդասիրական օգնության անխոչընդոտ հասանելիությունը։