Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ

 Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նկատմամբ Ադրբեջանը հայտարարել է հետախուզում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ռազմական դատախազությունը։ Ըստ Բաքվի հայտարարության, սկսած 1988 թվականի փետրվարից Սարգսյանն ու Քոչարյանը Ղարաբաղում հավաքել են ազգությամբ հայ աշխատավորների տարբեր կազմակերպություններում եւ կառույցներում եւ անցկացրել ժողովներ, նպատակ ունենալով ազգամիջյան թշնամանք հրահրել հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների հանդեպ։

Ադրբեջանում նաեւ հայտարարել են, որ Սարգսյանն ու Քոչարյանը արտաքսել են Ղարաբաղի տարածքի ադրբեջանցի բնակչությանը, կազմակերպել տների հրդեհում, որի պատճառով էլ Ադրբեջանի ՔՕ համապատասխան հոդվածների համաձայն նրանց պատասխանատվության ենթարկելու որոշում է կայացվել։