news.am լրատվական կայքը քիչ առաջ ենթարկվել էր հաքերային հարձակման

news.am լրատվական կայքը քիչ առաջ ենթարկվել էր հաքերային հարձակման

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը գրել է՝

news.am լրատվական կայքը քիչ առաջ ենթարկվել էր հաքերային հարձակման, որտեղ տեղադրված նյութում վարչապետը իբր կոչ է անում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը թողնել իրենց բնակավայրերը եւ գալ Հայաստան: Այժմ էլ ադրբեջանական լրատվականները, հղում անելով news.am-ին, տարածում են այդ ապատեղեկատվությունը:

news.am կայքից արդեն իսկ հեռացվել է տվյալ կեղծ նյութը: