Վախ, իմ Լուսինե....

Վախ, իմ Լուսինե....

Լուսինեի հայրն է գրում։ Գրառումը վկայություն է, թե ինչ մեծ սփոփանք է ծնողի համար,երբ զավակը կռվում է զոհվում։ Հայրը գրում է՝ ու՞ր էր Լուսինես Զինվոր լիներ....։ Հիմա գոնե հասկանու՞մ են այն մեկը, թե ինչ դանակով են մորթել զոհված զինվորների ծնողներին հարազատներին, երբ գրել է, որ զինվորները հանուն ոչնչի են զոհվել։ 

Vagan Garibyan

Հոգեկան ապրումներս թույլ չտվեցին Ձեր սրտացավ գրառումներին պատասխանել,
ներողամիտ եղեք,շնորհակալ եմ Ձեր ցավակցությունների համար։

Մեծ է վիշտս։Սխալ է,երբ ծնողն իր երեխու չարչարանքն է տեսնում։ԼՈՒՅՍՍ ասաց,որ չի վախենում «այնտեղից», բայց ես հայրն եմ, գիտեմ,թե որքան փխրուն ու զգայուն սիրտ ուներ։

Աղջիկս իր կյանքով դերակատարման ստեղծագործություններից մեկը ՑՈՒՅՑ ՏՎԵՑ,որպես Իրական Արվեստագետ,բայց ապրել անչափ շատ էր ուզում, անչափ....։

Թող ներող լինեն ինձ մեր բոլոր զոհված Հերոսների ծնողներն, ու՞ր էր Լուսինես Զինվոր լիներ....։7 տարի հիվանդությունն աննկատ, ինչպես թշնամինն էր։ Վերջին տարին տառապել դաժան ցավերից,իսկ դու անճար,աչքերիդ առաջ, ու թեկուզ քեզ պատեպատ տուր....։

Միակ մխիթարանքս,գիտեմ,Լուսինես ԼՈՒՅՍԻ մեջ է,և...կարծում եմ,հանրահայտ Արվեստագետ այնքան էլ չէր,որքան Հանրության Սիրելի էակ....։Շնորհակալ եմ։
Վախ իմ ԼՈՒՍԻՆԵ....