Հրդեհ Երեւանում. բնակարանն ամբողջությամբ այրվել է. լուսանկարներ

Հրդեհ Երեւանում. բնակարանն ամբողջությամբ այրվել է. լուսանկարներ
Հրդեհ Երեւանում. բնակարանն ամբողջությամբ այրվել է. լուսանկարներ
Հրդեհ Երեւանում. բնակարանն ամբողջությամբ այրվել է. լուսանկարներ
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 1-ին, ժամը 02:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Էրեբունու փողոցի թիվ 21/1 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:10-ին, մարվել՝ 03:22-ին: Քաղաքացի Ա. Բ.-ին պատկանող բնակարանն ամբողջությամբ այրվել է (մոտ 45 քմ՝ գույքով):