Հատուկ ծառայության ղեկավար կազմում կանայք են

Հատուկ ծառայության ղեկավար կազմում կանայք են

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջինա Հասպելը իր տեղակալ է նշանակել Սինտիա Ռեպպին։ Այս մասին հայտնում է NBC News-ը։

Ռեպպը կղեկավարի ԿՀՎ անալիտիկ բաժինը եւ կդառնա ԿՀՎ գլխավոր անալիտիկը։ Մինչ այս նշանակումը ԿՀՎ ղեկավարի անալիտիկ հարցերով տեղակալ էր նշանակված Էլիզաբեթ Կիմբերը։ Նա պատասխանատու էր ԿՀՎ ողջ լրտեսական ցանցի եւ լրտեսական-հետախուզական գործունեության համար։