Ադրբեջանի ամանորը շնորհավորող հայազգի գործիչների արարքը հասկանալի չէ, Արցախը դեռ պաշարված է

 Ադրբեջանի ամանորը շնորհավորող հայազգի գործիչների արարքը հասկանալի չէ, Արցախը դեռ պաշարված է

Արցախը դեռ պաշարված է, այդպիսի պաշարման մեղմ տեսակը համաշխարային պատերազմին իրենց թույլ են տվել ֆաշիստները՝ Լենինգրադի նկատմամբ, և որևէ մեկի մտքով չի անցել նույն պահին շնորհավորել ֆաշիստների, ոչ թե սովի մատնված լենինգրադցիների ամանորը։ Ի դեպ, սա բնավ թուրքի կենսագրության եզակի էջերից չէ. Բայազետը, Մուսա լեռը և այլն դրա վառ օրինակներն են։ Այն, որ միջազգային հանրույթ կոչվածը բավարարվում է խաղիկներով, որպեսզի տնօրինի մեծարժեք հանքերի՝ հասկանալի է, որ պատասխանատուները պատասխանատուներ են փնտրում՝ դա էլ է արդեն վաղուց հասկանալի, բայց ադրբեջանի ամանորը շնորհավորող հայազգի գործիչների արարքը հասկանալի չէ, իբր սա ի՞նչ «քաղաքակրթության» դրսևորում է, լավ կապեր ունե՞ք օգտագործեք դադարեցնել պաշարումը....

ՀՀ արդարադատության նախկին նախարար՝ Գևորգ Դանիելյան