«Արմնյուզ»-ը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի գնում: ՉԻ-ԳԸ-ՆՈՒՄ․ Սամվել Ֆարմանյան

«Արմնյուզ»-ը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի գնում: ՉԻ-ԳԸ-ՆՈՒՄ․ Սամվել Ֆարմանյան

Նախկին ՀՀԿ պատգամավոր էր Սամվել Ֆարմանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում , մասնավորապես ասելով`

Արման ջան, հարգելի՛ս:

«Արմնյուզ»-ը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի գնում: ՉԻ-ԳԸ-ՆՈՒՄ: Մի քանի անգամ սա կարելի է բարձր կրկնել՝ հաստատ օգուտ կտա: Քեշիշյան Հրաչը մնաց միայն երդվի, մնացած բոլոր հնարավոր հայտարարություններն արդեն արեց: Կարծես՝ անօգուտ ։

«Ա1+»-ի մասին․ «Ա1+»-ն արժեք է: Միայն հասկացողներն են դա հասկանում: Երբ բոլորը ծնկերն էին անիմաստ ծեծում, «Արմնյուզ»-ն էր միայն, որ բավարար ֆինանսներ գտավ ու «Ա1+»-ին տարիներ շարունակ նոր կյանք տվեց: Հիմա «Արմնյուզ»-ն ինքը խնդիրներ ունի: Մենք կամ գայլերի պես, ու մեր ֆոբիաներին հետևելով, հոշոտում ենք վիրավոր գործընկերոջը, կամ ձեռք ենք մեկնում՝ պահպանելու արժեքները:

Արմնյուզը դա արել է տարիներ շարունակ ու էլի կանի, հենց ոտքի կանգնի: Հիմա «1in.am»-ը, «Առավոտ"-ը, «Հայկական ժամանակ»-ը, մեր Հանրայինը և մյուս բոլոր գործընկերները կարճաժամկետ հնարավորություն ունեն գտնելու միջոցներ, ապահովելու «Ա1+»-ի անխափան եթերը, եթե կուզեք՝ նույն «Արմնյուզ»-ի եթերում, մինչև այդ ընկերությունը ոտքի կկանգնի: Իսկ դա շատ շուտ է լինելու:

The floor is yours, colleagues!

Հ․Գ․ Հղումը՝ առաջին մեկնաբանությունում։