Լավրովյան պլանը, Ապրիլյան պայմանավորված պատերազմը և Սասնա Ծռերի ապստամբությունը

Լավրովյան պլանը, Ապրիլյան պայմանավորված պատերազմը և Սասնա Ծռերի ապստամբությունը

Ապրիլյան քառօրյա պատերազմից երեք տարի է անցել:
Ապրիլի 1-ի գիշերը դիրքապահ զինծառայողները թեպետ բարձրաձայնեցին հակառակորդի կուտակումների մասին, սակայն ապրիլի 2-ի առավոտյան պարզ դարձավ, որ հայկական կողմն ունի ինչպես մարդկային, այնպես էլ տարածքային կորուստներ:  Նախորդ ռեժիմը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, փորձում էր ամեն կերպ թաքցնել հայկական կողմի կրած կորուստների իրական չափերը:

Օրվա իշխանությունները ժողովրդին փորձում էին համոզել, որ հայկական կողմի կրած վնասն այնքան չնչին է, որ այն վերականգնելը ժամերի հարց է:
Սակայն օրեր անց, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը բացահայտեց հայկական կողմի ունեցած տարածքային կորստի մասին իրականությունը՝ միաժամանակ հայտարարելով, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմը պայամանավորված պատերազմ էր, ինչին Սերժ Սրագսյանը գնացել է իր իշխանությունը երկարաձգելու համար:

Այդ բացահայտումների համար Սերժ Սարգսյանի իշխանությունը որոշեց քաղաքական հաշվեհարդար տեսնել Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ: Նրան կեղծ մեղադրանքով կալանավորեցին:
Հետպատերազմյան շրջանում ազատագրված տարածքները կորցնելու վտանգը դարձյալ առկա էր, ինչն իրենց գործողությամբ կասեցրին Սասնա Ծռեր խմբի տղաները, երբ 2016 թվականի հուլիսին դիմեցին զինված ապստամբության՝ գրավելով Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը:
Իր այդ քայլով Սասնա Ծռեր խումբը շրջանառությունից դուրս թողեց Լավրովյան պլանը և կանխեց նոր պատերազմի վտանգը:

Հետագայում շատերը սկսեցին խոսել այն մասին, որ 2016-ի ապրիլին տեղի ունեցածը պայմանավորված պատերազմ էր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին  վերջերս հայտարարեց. «քառօրյա պատերազմի մեկնարկից մեկ ամիս առաջ, եթե ոչ ավելի,  ադրբեջանական զորքերի կուտակում է եղել շփման գծի ողջ երկայնքով և դա իմացել են բոլորը»:

Հետպատերազմյան շրջանում ճիշտ է ժամանակավոր ձերբակալվեցին ԶՈՒ որոշ պաշտոնյաներ, սակայն մինչ օրս ապրիլյան պայմանավորված պատերազմի պատճառները բացահայտված չեն:
Ապրիլյան դավաճանության համար դեռևս ոչ-ոք պատասխանատվություն չի կրել:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության մամուլի ծառայություն

Կից ներկայացնում ենք տեսանյութ: