Ռուսաստանյան «ՏԱ՞ՍՍ», թե «Ադրբեջանի Հանրապետության հեռագրական- տեղեկատվական  գործակալություն»

Ռուսաստանյան «ՏԱ՞ՍՍ», թե «Ադրբեջանի Հանրապետության հեռագրական- տեղեկատվական  գործակալություն»

«Լազարևյան ակումբի» մամուլի ծառայությունը տարածած հաղորդագրությամբ իր դիտարկումներն է ներկայացրել Ռուսաստանի հեռագրական-տեղեկատվական գործակալության՝ ՏԱՍՍ-ի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ասուլիսիում հնչած հայտարարոթյունների միակողմանի ներկայացման կապակցությամբ։ Ներկայացնում ենք հայտարարությունը ստորև։

Դեկտեմբերի 17-ի մամուլի ասուլիսին հընթացս ռուսաստանյան պետական լրատվական գործակալության լրագրողի կողմից պետության ղեկավարին տրվեց հարց Լեռնային Ղարաբաղի հակամարտության  խնդիրների և հեռանկարի վերաբերյալ։ Հարցը հնչեց պրոֆեսիոնալ, քողարկված, երեք ենթակետերով, իսկ մի քանի տարբերակներում ուղղորդող թեզեր էր պարունակում։ Վլադիմիր Պուտինն անմիջապես նկատեց, որ այդ հարցին  մանրամասն ու լիարժեք պատասխանելու համար «կարելի է մինչև առավոտ դիսկուրս ծավալել». Բայց միևնույն ժամանակ Վլադիմիր Պուտինը սովորություն ունի պատասխանել բոլոր տեսակի հարցերին։ Հարցի ամենասուր մասը խնդրանքն էր՝ ներկայացնել ՌԴ դիրքրորոշումն այն հարցի վերաբերյալ, թե պատերազմի ավարտից հետո ո՞ւմ տարածքն է Լեռնային Ղարաբաղը՝ Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ առաջին դեմքերի կողմից ստորագրված Եռակողմ համաձայնագրի մեկնաբանություններում։

Վլադիմիր Պուտինը դիվանագիտորեն ներկայացրեց նման հարցերի միննշանակ պատասխանների ողջ բարդությունը։ Նա հիշեցրեց ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից շրջանակներում «Լավրովի պլանով» կողմերի դիրքերը։ Ադրբեջանի համար նախատեսվում է Լեռնային Ղարաբաղին մերձակա 7 շրջանների վերադարձ՝ Հայաստանի ու ԼՂ-ի միջև Լաչինով հաղորդակցության պարտադիր միջանցքով։ «Իր՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է մնա անփոփոխ և փոխանցվի ապագայում քննարկվելու համար։ Պետք է արձանագրվի Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոն»։

Խոսելով այն մասին, որ միջազգային իրավունքի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղի տարածքը ընկալվում է որպես Ադրբեջանի տարածք, Վլադիմիր Պուտինը հղում կատարեց նրան, որ Հայաստանն ինքը չի ճանաչել Արցախի անկախությունը։ Այդուհանդերձ, և դա շատ կարևոր է, նախագահն ընդգծեց, որ իրավիճակը շատ ավելի բարդ է, քան նորմատիվային միջազգային  կանխադրույթները։

«Խնդրի արմատները միջէթնիկական հակամարտության մեջ է, որը սկսվեց դեռ Սումգայիթից , իսկ հետո տեղափոխվեց Լեռնային Ղարաբաղ ,և այստեղ ամեն մեկն իր ճշմարտությունն ուն »։ «Լեռնային Ղարաբաղի հայերը զենք վերցրեցին, որպեսզի պաշտպանեն իրենց պատիվն ու արժանապատվությունը»,- հայտարարեց Պուտինը՝ ակնհայտորեն չառարկելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի դեմ։ Վերը նշվածից ի՞նչ լսեցին «ՏԱՍՍ»-ում։

Պետության ղեկավարի խոսքերը համատեքստից դուրս ներկայացնելով, գործակալությունը իր կայքում տեղադրել է «Պուտինը կարծում է, որ Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի մաս է» վերնագրով նյութ․ «ՏԱՍՍի» պրոֆեսիոնալները կարծես թե պատահաբար տեքստում բաց են թողել նախագահի՝ հակամարտության խորքայնության և Արցախի ժողովրդի իրավունքների մասին կարևորագույն հատվածներ։

 «Լազարևյան ակումբը» մտահոգված է, որ Ռուսասատանի ամենաառաջին լրատվական գործակալությունը, ելնելով գուցե բարի մտադրություններից կամ էլ ի դեմս իր ղեկավարության, եղբայրական Ադրբեջանի անթաքույց լոբբիստների ազդեցության ներքո, սպառնում է վերածվել Ադրբեջանի Հանրապետության հեռագրական-տեղեկատվական գործակալության»։