Մենք չենք ցանկանում «խրվել» Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ․ Սպիտակ տան խոսնակ 

Մենք չենք ցանկանում «խրվել» Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ․ Սպիտակ տան խոսնակ 

Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին անդրադարձել է Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտի հաստատելու հնարավորությանը։ Նա ասել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում «խրվել» Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ։ Նա շեշտել է, որ Վաշինգտոնը դա անելուց հրաժարվում է սեփական ազգային անվտանգությունից եւ շահերից ելնելով։  Պսակին նշել է, որ եթե Ուկրաինայի երկնքում հայտարարվի ոչ թռիչքային գոտի, ապա իրենք եւ ՆԱՏՕ-ն ստիպված են լինելու խոցել ռուսական ինքնաթիռներ, իսկ դա արդեն կնշանակի սկսել Երրորդ համաշխարհային պատերազմ։ Պսակին հավելել է, որ ԱՄՆ համար ռազմական եւ հումանիտար ոչ թռիչքային գոտիները նույնն են, քանի որ երկու տարբերակն էլ կհանգեցնեն հակամարտության հետագա էսկալացիայի։