23/47 տեղամասում վերահաշվարկի արդյունքում ձայների թիվն ավելացել է 10 անգամ

23/47 տեղամասում վերահաշվարկի արդյունքում ձայների թիվն ավելացել է 10 անգամ

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, որն ընդգրկված է «Հայաստան» դաշինքի ցուցակում, ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Մինչ խորհրդարան չանցած ընդդիմադիրները, նիկոլներին թողած, մեզ են քննադատում, թուրքական գործակալները կառավարության շենքում մեջ-մեջ են անում ավարը՝ Հայաստանը:

Իսկ այդ ժամանակամիջոցում Վանաձորի 23/47 տեղամասում կատարված վերահաշվարկի արդյունքում «Հայատան» դաշինքի ձայների թիվն ավելացել է 10 ԱՆԳԱՄ, այսինքն մեր ձայները 10 անգամ նվազեցրել են:

Բայց դուք մի շեղվեք, շարունակեք քննադատել մեզ . . .»:

«Հայաստան» դաշինքի անգամ, փաստաբն Ռոբերտ Հայրապետյանը ևս անդրադարձել է տեղի ունեցածին։

«Վանաձորի 23/47 տեղամասում կատարված վերահաշվարկի արդյունքում «Հայատան» դաշինքի ձայների թիվն ավելացել է 10 անգամ: Տեր ենք լինելու մեզ վստահած յուրաքանչյուր քաղաքացու ձայնին»,-գրել է նա: