Ո՞նց հարգենք էս կառավարությանը․ 1,5 միլիոն դոլարի վարկ ունեմ, ո՞նց են ջուրը փակում

Ո՞նց հարգենք էս կառավարությանը․ 1,5 միլիոն դոլարի վարկ ունեմ, ո՞նց են ջուրը փակում

Ձկնաբույծները շարունակում են բողոքի ակցիա իրականացնել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ինչպես հայտնի է, նրանք բողոքում են ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ նոր օրենքի դեմ։

Ջրային ռեսուրսների վատնումը նվազեցնելու համար հունվարի 1-ից ձկնաբուծարարները պետք է աշխատեն փակ ցիկլով։ Ազգային ժողովն օրենքն այս տարվա նոյեմբերի վերջին ընդունեց։ Ըստ օրենքի՝ բնական աղբյուրից վերցված ջուրը ձկնաբուծարանին ծառայելուց հետո չի հոսի ետ՝ դեպի բնություն, այլ կմնա և ֆիլտրերի միջով անցնելուց հետո նորից կօգտագործվի։

Ձկնաբույծները բողոքում են՝ փակ համակարգը շատ թանկ արժե և մանր ու միջին բիզնեսի համար դժվար իրագործելի է։ Ձկնաբույծները նաև նշում են, որ փակ ցիկլին անցնելուց հետո ձկան գինը 2-3 անգամ կթանկանա։

«Չեմ կարող ասել, թե կառավարությունից չեն կարողանում, թե չեն ուզում հարցին լուծում տալ։ Գուցե չեն ուզում մեզ ընդառաջել, որովհետև ֆինանսի հետ կապված խնդիրներ կան։ Բայց տեղեկացնեմ, որ մենք անգամ առաջարկել ենք, որ մենք էլ կարող ենք ֆինանսի հետ կապված ինչ-որ մասով օգնել, բայց իրենք ասում են՝ մի խառնվեք, ձեր ջրերը փակեք։ Հիմա ուզում ենք հասկանալ՝ մենք ո՞նց հարգենք այս կառավարությանը, եթե մենք մեր ամբողջ կյանքը դրել ենք սրա մեջ, հիմա գալիս են ու մեր ջուրը փակում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

«1,5 միլիոն դոլարի վարկ ունեմ։ Ո՞նց կարող են դնեն ու հենց այնպես ջուրը փակեն»,- ասաց նա։