Ինչո՞ւ հատկապես Մոսկվան, ավելի հարմար չէ՞ Անկարան

Ինչո՞ւ հատկապես Մոսկվան, ավելի հարմար չէ՞ Անկարան

2023 թվականն ավարտվում է, եւ, ինչպես ամենքս տեսանք, որեւէ պայմանագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ ո՛չ խաղաղության մասին, ո՛չ էլ որեւէ այլ թեմայով, չստորագրվեց։ Համարյա վստահ կարելի է լինել, որ որեւէ խաղաղության պայմանագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չի ստորագրվի նաեւ եկող՝ 2024 թվականին, հուսանք՝ նաեւ 2025-ին։

2024-ին պայմանագիր չի ստորագրվի, քանի որ ստորագրման փուլի հասնելու համար հարկավոր են ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջնորդական հարթակների ակտիվացում, Բրյուսելում եւ Վաշինգտոնում այդ խնդրով ավելի ինտենսիվ զբաղվելու ժամանակ, ռեսուրս եւ կարողություն։ Իսկ ռեսուրս ու ժամանակ ոչ միայն մինչեւ 2024-ի տարեվերջ, այլեւ 2025-ի սկզբին էլ չի գտնվի։ Ինչո՞ւ։ 

Շատ պարզ․ առաջիկա շաբաթներին, մինչեւ գարուն ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի համար հազիվ հնարավոր լինի իսրայելապաղեստինյան հակամարտությունում զինադադար հաստատել, Գազայի վերակենդանացման ծրագրեր կազմել եւ Պաղեստինի պետություն հաստատելու ուղղությամբ գոնե միջազգային մի կոնֆերանս նախապատրաստել։ Ուկրաինական ճակատում էլ Կիեւին ֆինանսական եւ ռազմական աջակցություն պետք է ապահովվի, ռազմաճակատները գարնանային ակտիվ գործողությունների նախապատրաստվեն։ Հայաստանին էլ European Peace Facility-ի միջոցով եւ ԵՄ առանձին երկրների կողմից սպառազինության մատակարարման մեխանիզմները պետք է գործարկվեն, ԵՄ առաքելությունը Հայաստանում պետք է ընդլայնվի եւ հզորացվի։ Այդքանը մինչեւ արվի, ԵՄ՝ 2024-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը կսկսվի, մայիսի վերջին կկայանան Եվրախորհրդարանի ընտրությունները, դրանից հետո կսկսվի նոր խորհրդարանի, ԵՄ հանձնաժողովի կազմավորումը, եւ միայն աշնանը հանձնաժողովի նոր կազմը ու ԵՄ խորհրդի նոր նախագահը կստանձնեն պաշտոնները։ Նույն ժամանակամիջոցում վաղ գարնանից ԱՄՆ նախագահական ընտրություններում կսկսվի premeries-ը, հետո՝ ընտրապայքարը, կուսակցական համաժողովներում Դոնալդ Թրամփի եւ Ջո Բայդենի առաջադրումը, նոյեմբերին՝ ընտրությունները։ 

Այնպես որ՝ կարծել, թե 2024-ի նախընտրական թոհուբոհի մեջ Բրյուսելում եւ Վաշինգտոնում ժամանակ են գտնելու Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների կամ Փաշինյան-Ալիեւի միջեւ մի երկու հանդիպում կազմակերպելուց այն կողմ ավելին անել, հավատարժան չէ։ Սակայն ավելի էականն այն է, որ որքան էլ խաղաղության անհայտ պայմանագրի մասին խոսվի, իրականում դրա ստորագրումը Հայաստանին պետք չէ։ Ի վերջո, եթե Ուկրաինայի դեպքում ակտիվ պատերազմի մեջ գտնվելու իրողությունը խոչընդոտ չէ ԵՄ-ի հետ անդամակցության բանակցություններ սկսելու եւ փաստացի ՆԱՏՕ-ին ինտեգրվելու համար, ապա մեր դեպքում Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ հարաբերություններ չունենալը առավել եւս չի կարող խոչընդոտ լինել դեպի ԵՄ եւ ՆԱՏՕ շարժման ճանապարհին։ Հետեւաբար, եթե Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելը գոնե կարեւոր է դեպի Կիլիկիա եւ Միջերկրական ծով ելք ունենալու համար, ապա Ադրբեջանի հետ հարաբերություններ կարգավորելն առհասարակ ոչ մի անհրաժեշտություն կամ շահավետություն չունի։ 

Այդ դեպքում ինչի՞ համար է տարիներ տեւող դատարկ խոսակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի մասին։ Սկզբնապես համընդհանուր կարգավորման շուրջ ինչ-որ գործընթաց հարկավոր էր, որպեսզի հնարավոր դառնար համընդհանուր կարգավորման շրջանակում կոնկրետ Հայաստան-Ադրբեջանի միջպետական սահմանի դեմարկացիա-դելիմիտացիայի հարցն ասպարեզ բերել։ Դա էլ իր հերթին հարկավոր էր նրա համար, որպեսզի Հայաստանի միջպետական սահման նշվի, թեկուզ՝ միակողմանի, այդտեղ հնարավոր լինի միջազգային ներկայություն հաստատել եւ Հայաստանը պաշտպանել։ 

Փառք Բարձրյալին, Եվրամիությանը, առանձին արեւմտյան երկրներին, նրանց անուրանալի բարեկամությանն ու աջակցությանը, դեռ անցյալ տարի հնարավոր եղավ ԵՄ դիտորդներ տեղակայել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին, 2023-ի սկզբին ԵՄ առաքելություն ձեւավորել, 2023-ի տարեվերջին արդեն որոշվեց առաքելությունն ընդլայնել ու հզորացնել (թե որքանով, ինչպես, առաջիկա ամիսներին կերեւա, առայժմ միայն դիտորդների ավելացման թվական տվյաներն են հայտնի)։ Հետեւաբար, 2024-ին Հայաստանի կարեւորագույն խնդիրը պետք է լինի արդեն քննարկվող European Peace Facility-ի մեխանիզմով ԵՄ պաշտպանական սպառազինություն ստանալը Ուկրաինայի, Մոլդովայի նմանությամբ (անշուշտ, Ֆրանսիայից, ԵՄ այլ երկրներից, Հնդկաստանից, եթե հնարավոր է՝ նաեւ ԱՄՆ-ից եւ այլ գործընկերներից ռազմական գնումներին զուգահեռ), ինչպես նաեւ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը խաղաղապահ զորակազմով լրացնելուն կամ փոխարինելուն հասնելը։ 

Պարզ է, որ այդ ճանապարհով առաջանալու համար, թեկուզ ձեւականորեն, պետք է ասել, թե նույնիսկ Ադրբեջանի նման անտանելի պետության ու իշխանության հետ պատրաստ ենք խաղաղության գնալ։ Թեեւ ամենքն էլ հասկանում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային երաշխիքներով կարող է խաղաղության թուղթ ստորագրվել կամ չստորագրվել, սակայն ոչ մի ստորագրված թղթով հնարավոր չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շփում եւ հարաբերություններ հաստատել։ Այդ հեռավորարեւելյան տափաստանային turchik ցեղերից սերված վայրենիների հետ (ի լրումն ստորին ծագման, նաեւ դեղին ռասայի պատկանող ու մահմեդական) նույնիսկ Արցախում ապրող հայերը չցանկացան որեւէ առնչություն ունենալ, ուր մնաց որեւէ հայաստանցի Ադրբեջանի եւ ադրբեջանցիների հետ թեկուզ ամենատարրական  մարդկային շփման ցանկություն ունենա։ 

Այնպես որ, Ադրբեջանի հետ երբեք էլ հասարակությունների, մարդկանց շփումներ չեն լինելու, լավագույն դեպքում կարող են լինել խիստ ձեւական, միջպետական, հազվադեպ շփումներ, ինչպես հիմա։ Սա ամենքն են գիտակցում, դրա համար էլ խաղաղության պայմանագիրը ինչպես երկու տարի խոսակցությունների թեմա լինելուց այն կողմ ոչինչ չի նշանակել, այնպես էլ առաջիկա մեկ-երկու տարում  չի նշանակի։ Իսկ մեկ-երկու տարում տարածաշրջանում էական տեղաշարժեր կլինեն։ Հայաստանին արդեն հաջողվել է ճեղքել ու կոտրել ռուս-թուրքական տանդեմի մահաբեր օղակը, որ 1921-ի Ռուս-թուրքական բարեկամության պայմանագրով հաստատվել էր Հայաստանի շուրջ։ 

Հիմա պետք է միայն այդ ճեղքումն ավելի ակտիվորեն դարձնել եվրոպական կառույցները Հայաստանում հաստատելու եւ Եվրոպայի հետ միավորվելու ճանապարհ։ Մանավանդ, երբ Ռուսաստանն էլ, Թուրքիան էլ Արեւմուտքի կողմից ճնշվել-հասցվել են տնտեսական փլուզման ու ապամոնտաժման ռելսերի ու ինքնահոսի, որից այլեւս դուրս չեն գալու։ Թե որքան ինքնահոսով կշարժվեն, ինչպես կավերակվեն կամ կպայթեն՝ կտեսնենք։ Հայաստանին միայն հարկավոր է, որ մինչեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի տնտեսական-ֆինանսական կոլապսը, որը դժվար է կանխատեսել, թե հասարակության մեջ ինչ ներքին բախումների ու աֆտերշոկերի կհանգեցնի, մենք լինենք այդ երկու երկրից էլ կատարելապես անկախ՝ Եվրոպական Միությանը, ՆԱՏՕ-ին եւ Արեւմուտքին ինտեգրված։

Սա է պետք Հայաստանին, ոչ թե Ադրբեջանի հետ որեւէ հարաբերություն կամ պայմանագիր։ Դրա համար էլ խաղաղության պայմանագրի մասին կլինեն միայն խոսակցություններ, ինչպես նախորդ տարիներին։ Հենց Հայաստանին ԵՄ աջակցությունն ու Հայաստանի եվրոպական հեռանկարն են խառնել Ալիեւի բոլոր հաշվարկները, որին թվում էր, թե Արցախի դեմ պատերազմով իր հովանավոր Ռուսաստանի կամ Թուրքիայի ազդեցությունն է մեծացնելու Հարավային Կովկասում։ Հիմա հասկացել է, որ ինչպես իրեն տարածաշրջանային տերություն երեւակայած Թուրքիան ու համաշխարհային տերություն երեւակայած Ռուսաստանն իսպառ բացակա են Մերձավոր Արեւելքի գործընթացներից, այնպես էլ մի քանի տարուց իսպառ բացակայելու են Հարավային Կովկասի Վրաստան-Հայաստան հատվածից։ Իսկ Ադրբեջանը Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կտարուբերվի, թե Մոսկվայի կողմից կուլ կտրվի՝ կտեսնենք։ Հայաստանի եվրոպական ապագայի ուրվագծվելն է բացատրում, թե ինչու է Իլհամ Ալիեւն օրումեջ բարբաջում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հասցեին։ Զուգահեռ էլ հայտարարում է, թե հայ-ադրբեջանական բանակցությունների ամենից հարմար հարթակը Մոսկվան է։ Խիստ հետաքրքիր է՝ այդ ինչպե՞ս է, որ Անկարան չէ։