Կոչ եմ անում՝ ոչ մի տուրիստական գործակալության առձեռն գումար չտալ՝ նույնիսկ վճարման վերաբերյալ ցանկացած փաստաթղթի դիմաց

Կոչ եմ անում՝ ոչ մի տուրիստական գործակալության առձեռն գումար չտալ՝ նույնիսկ վճարման վերաբերյալ ցանկացած փաստաթղթի դիմաց

Հարգելի հայրենակիցներ, ինձ հայտնի հանգամանքները վկայում են, որ COVID-19-ի հետևանքներով պայմանավորված՝ ՀՀ-ում որոշ տուրիստական գործակալություններ փորձում են իրենց բաց թողնված օգուտները հափշտակությամբ «վերականգնել» քաղաքացիներից։ Հավանական եմ համարում, որ ակտիվ սեզոնում շուտով ականատես կլինենք այդ ոլորտում նոր հափշտակությունների։ Բոլորիդ կոչ եմ անում՝ ոչ մի գործակալության առձեռն գումար չտալ՝ նույնիսկ վճարման վերաբերյալ ցանկացած փաստաթղթի դիմաց, գումարը փոխանցել միայն բանկային եղանակով կամ տեղում վճարել միայն տերմինալի միջոցով, անպայման կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր։ Իսկ առավել զգույշ լինելու համար դիմել շատ բացառիկ տուրիստական գործակալությունների։

Րաֆֆի Ասլանյան