Հանդիպել են Ֆրանսիայի նախագահի խորհրդականն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը 

Հանդիպել են Ֆրանսիայի նախագահի խորհրդականն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը 

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովն ու Ֆրանսիայի նախագահի խորհրդական Իզաբել Դյումոնը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, այնպես էլ ռեգիոնալ լարվածության հետ կապված հարցեր։ Անդրադարձ է կատարվել այն քայլերին, որոնք հարկավոր է ձեռնարկել՝ իրավիճակի նորմալացման համար։ Ադրբեջանի ԱԳ նախարարը մեղադրել է Երեւանին այն բանում, որ վերջինս «խոչընդոտում է նորմալացման գործընթացին եւ չի կատարում այն պարտավորությունները, որոնք ստանձնել է եռակողմ հայտարարությունների շրջանակներում»։

Իզաբել Դյումոնն ընդգծել է, որ հարկավոր է նորմալացնել իրադրությունը ռեգիոնում, պահպանել հրադադարը եւ վերականգնել հարաբերությունների նորմալացման բանակցությունները։