Ի՞նչ է սպասվում դեկտեմբերի 7-ին Գյումրիում

Ի՞նչ է սպասվում դեկտեմբերի 7-ին Գյումրիում

1988թ-ի ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցը տարբերվելու է: Սպասվում է իշխանության վերնախավի եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների այցը Գյումրի: Գյումրու ավագանին 30-ամյա տարելիցին նվիրված մշակութային միջոցառումներ կազմակերպելու նպատակով համայնքի բյուջեից հատկացրել է 1մլն . 198հզր դրամ: 300-ից ավել մոմեր են վառվելու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի տարածքում:Ըստ կազմակերպիչների՝ սա մի յուրահատուկ մոմավառություն է լինելու՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի:Շուրջ  2 տասնյակ սոցիալական բնակարան է հանձնվելու անօթևան ընտանիքների: Ի դեպ, երեկ Գյումրու քաղաքապետարանում տեղի է ունեցել 21 բնակարանների վիճակահանությունը։9 ձեռք էր բերել Գյումրու քաղաքապետարանը, իսկ 12-ը կառուցել է «Առդա» բարեգործական հիմնադրամը: Դեկտեմբերի 7-ին ամենից սպասելին մի քանի աշխատատեղի ստեղծումն է: Տեքստիլագործներն անհամբերությամբ են սպասում, որպեսզի գործարան մտնեն, քանի որ այդ օրը արտադրամաս է բացվելու:  

Ինչևէ, երկրաշարժից 30 տարի անց, սակայն, անօթևանության խնդիրը շարունակում է անլուծելի մնալ. շուրջ 90 տնակային թաղամաս՝ 3000-ից ավել տնակներով «զարդարում » է քաղաքը: