10 զոհ, 50 վիրավոր․ Ուկրաինան հայտնել է կորուստների մասին

10 զոհ, 50 վիրավոր․ Ուկրաինան հայտնել է կորուստների մասին

Ռուսաստանի վերջին հրթիռակոծության հետևանքով Ուկրաինայում զոհվել է առնվազն 10 մարդ։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին։

«Ռուսաստանը շարունակում է զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Ուկրաինայի խաղաղ բնակչությանը։ Ցավոք, զոհվել է 10 մարդ։ Միայն հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 23-ը ռուսները գրեթե 600 հրթիռային հարձակում են իրականացրել մեր տարածքի վրա»,- ասել է նա։

Հեռուստամարաթոնի եթերում նախարարն ասել է, որ վերջին հրթիռակոծության հետևանքով տուժել է 50 մարդ և հավելել, որ այդ թիվը կարող է աճել։