Ռուսաստանի նոր վարչապետը հանդիպել է հեռացող կառավարության անդամների հետ

Ռուսաստանի նոր վարչապետը հանդիպել է հեռացող կառավարության անդամների հետ

Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը եւ նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանդիպել են հեռացող կառավարության հետ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման, հեռացող կառավարության անդամները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները, մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։ Նշենք, որ նորանշանակ վարչապետը կառավարության տանը նախ մեկ ժամանոց հանդիպում է ունեցել Դմիտրի Մեդվեդեւի հետ, որից հետո էլ հանդիպել է նախարարների ժամանակավոր պաշտոնակատարների հետ։ Մեդվեդեւը շնորհակալություն է հայտնել հեռացող կառավարության անդամներին համատեղ աշխատանքի համար, իսկ արդեն գործող վարչապետ Միշուստինը խոստացել է խորհրդակցություններից հետո կարճ ժամանակում հայտարարել կառավարության նոր կազմի մասին։