Եթե այդ թույլտվությունը ստանան, դրանից հետո մենք կունենանք կարգավիճակ․ Առուշանյանի պաշտպան

Եթե այդ թույլտվությունը ստանան, դրանից հետո մենք կունենանք կարգավիճակ․ Առուշանյանի պաշտպան

Այսօր դատախազությունը ԿԸՀ միջնորդություն է ներկայացրել «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար։ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խոսքը ենթադրյալ ընտրակաշառքների գործի մասին է․

« Ընտրակաշառքի հետ կապված գործն է, քրեական գործը հարուցված է ՔՕ 154-րդ հոդվածով, 154.2 և 149-րդ հոդվածներով։ Մեզ որևէ բան չեն ասել, ԿԸՀ-ից մեզ ոչ զանգել, ոչ էլ տեղեկացրել են նիստի նշանակման մասին , մենք որևէ տեղեկություն չունենք։ Մենք այս պահին որևէ կարգավիճակ չունենք, եթե իրենք մտել են ԿԸՀ համաձայնություն ստանալու, հետևաբար ենթադրում եմ, որ մեղադրյալի կարգավիճակ տալու և կալանավորելու թույլտվություն են ստանում, եթե այդ թույլտվությունը ստանան, դրանից հետո մենք կունենանք կարգավիճակ»,- ասաց փաստաբանը։ Ալեքսանյանը նշեց, որ մինչ այժմ Առուշանյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով, սակայն հրաժարվել է ցուցմունք տալ․

«Վերջերս վկայի կարգավիճակով բերման էին ենթարկել, հետագայում նա հարցաքննվել է ընդամենը վկայի կարգավիճակով, սակայն կասկածի շուրջ, դրանից հետո ոչ մի գործողություն չի կատարվել, և այսօր մամուլից տեղեկանում ենք, որ ԿԸՀ նման միջնորդություն է ներկայացվել։ Առուշանյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց»,- ասաց պաշտպանը։