Ինչպես պաշտպանվել կիբերհանցագործներից․ խորհուրդ է տալիս մասնագետը

Ինչպես պաշտպանվել կիբերհանցագործներից․ խորհուրդ է տալիս մասնագետը

Կիբերհանցագործները արդեն վաղուց են սովորել հասանելիություն ստանալ նույնիսկ ջնջված վեբ-տեսախցիկների եւ անհատական համակարգիչների հանդեպ։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» ռադիոկայանը ներկայացնելով «Կասպերսկու լաբորատորիայի» մասնագետ Մարիա Նամեստնիկովայի կողմից ներկայացված խորհուրդները այս առնչությամբ։ Մասնագետը նախազգուշացրել է, որ այսօր բավական տարածում է գտել մի հանցատեսակ, երբ կիբերհանցագործները կարողանում են թափանցել քաղաքացիների գաջեթներ, անել ինտիմ լուսանկարներ եւ ապա շանտաժի ենթարկել։

Լավագույն լուծումը այս դեպքում, հուսալի հակավիրուսային ծրագիրն է, որը ի վիճակի է պաշտպանել գաջեթը ցանցահենային հարձակումներից եւ կիբերհանցագործներից։ Բացի այդ, անհատական համակարգիչների դեպքում, խորհուրդ է տրվում պարզապես փակել համարկգչի վեբ-տեսախցիկը․ ասենք սոսնձել։ Սմարթֆոնների դեպքում էլ պետք է լինել ծայրահեղ զգույշ եւ վերահսկել բոլոր գործողությունները՝ ակամա կիբերհանցագործների զոհ չդառնալու համար։