Սիսիանում բազմաթիվ մեքենաների տեղաշարժ են նկատել. լսվում են կրակոցի ձայներ

Սիսիանում բազմաթիվ մեքենաների տեղաշարժ են նկատել. լսվում են կրակոցի ձայներ

Պաշտոնապես հաստատված է, որ ժամեր առաջ` 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: 

Ոչ միայն այս երեք ուղղությամբ, այլ նաեւ Սիսիանի եւ Կապանի սահմանին փոխհրաձգություն է։ Այս երկու քաղաքներում այս պահին բնակիչները լսում են կրակոցի ձայներ։

Սիսիանի բնակիչներից մեկը մեզ փոխանցեց, որ ժամեր առաջ նկատել են բազմաթիվ մեքենաներ հայկական կողմում, գնացել են Սիսիանի երկու զորամասեր, ինչից հետո կասկածներ են ունեցել հնարավոր փոխհրաձգության վերաբերյալ։