Սերիական բռնարար է վնասազերծվել Սեւաստոպոլում 

Սերիական բռնարար է վնասազերծվել Սեւաստոպոլում 

ՌԴ Սեւաստոպոլ քաղաքի բնակիչը ձերբակալվել է մի շարք դպրոցահասակ աղջիկների եւ չափահաս կանանց հանդեպ սեքսուալ բռնություն գործադրելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։  

Հայտնի է, որ ձերբակալված կասկածյալը 1975 թվականի ծնված է, նախկինում ռուս իրավապահների տեսադաշտում չի եղել։ Քննությամբ պարզվել է, որ տղամարդը կապ ունի ավելի քան տասը սեքսուալ բռնության գործադրման հանցադրվագների հետ, որոնց շրջանակում տուժել են կանայք եւ նույնիսկ՝ դպրոցահասակ աղջիկներ։ Բռնարարքները գործադրվել են Յալթայում եւ Սեւաստոպոլում, սկսած 2014 թվականից, հիմնականում՝ ամայի վայրերում։

Իրավապահների հայտարարության համաձայն, ձեռք են բերվել բավարար ապացույցներ փորձագիտական աշխատանքի, ներառյալ նաեւ՝ հանցագործությունների վայրերում հայտնաբերված հետքերի ԴՆԹ անալիզների միջոցով։