Թաիլանդը տուրիստական սեկտորի համար հատուկ պրոտոկոլ է ընդունել 

Թաիլանդը տուրիստական սեկտորի համար հատուկ պրոտոկոլ է ընդունել 

Թաիլանդի Սպորտի եւ տուրիզմի նախարարը հայտարարել է, որ ընդունվել է հատուկ պետական պրոտոկոլ՝ տուրիստական սեկտորի համար։ Այս մասին հայտնում է Российская газета-ն։ 2020-21 տուրիստական սեզոնի համար նախապատվություն կտրվի այն տուրիստների հյուրընկալմանը, ովքեր համարներ են ամրագրել 4 եւ 5 աստղանի հյուրանոցներում։ Առողջարաններից նշվում է Պումկետը, Սամուի, Պանգանը եւ Պհի-Պհին։

Իշխանությունները հույս ունեն, որ այս սահմանափակումների արդյունքում իրենց մոտ կգա 10 միլիոն տուրիստ, սովորաբար այցելող 40 միլիոնի փոխարեն։ Միաժամանակ թաիլանդական տուրիստական սեկտորում չի քաջալերվի զանգվածային տուրիզմը։ Գերհագեցած լողափերով եւ կասկածելի զվարճություններով Թաիլանդը պետք է մնա անցյալում։

Պատճառն այն է, որ զանգվածային տուրիզմը բացասաբար է ազդում երկրի բնապահպանության վրա։ Հենց սա էլ պատճառ է դարձել, որ Թաիլանդում տուրիստական սեկտորը սկսի փոփոխության ենթարկվել։