Պատրաստ ենք հաղորդակցությունը բացել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ․ Փաշինյան

Պատրաստ ենք հաղորդակցությունը բացել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ․ Փաշինյան

ՀՀ-ն պատրաստակամ է բացել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այս մասին քիչ առաջ «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների» նախարարական հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ սահմաններն ավելի քան 30 տարի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ փակ են, այդ պատճառով ՀՀ իշխանությունները շատ են քննարկում տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու հարցը։ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում բացել երկաթուղային հաղորդակցությունը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև` նախկինում գործող երկու երկաթուղիների միջոցով` հյուսիսային ուղիով, որը կապում է Ադրբեջանի Ղազախի շրջանը ՀՀ Տավուշի մարզի հետ և հարավային ուղին, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները այլոց շարքում կապում է Նախիջևանի Ինքնավար մարզի հետ։ Մենք նույն պատրաստակամությունը հայտնում ենք նաև Հայաստան-Թուրքիա երկաթուղին բացելու առումով։ Նույնը վերաբերում է նաև ավտոճանապարհներին, որոնք կկարողանան կապել հյուսիսը հարավի հետ, արևմուտքը արևելքի հետ։ ՀՀ իշխանությունները ժամանակի ընթացքում վերանայում են տրանսպորտային հաղորդակցությունների դերակատարումը, քանի որ դրանք կարևոր են ինչպես ապրանքերի ու մարդկանց տեղափոխման, այնպես էլ տարածաշրջանային կայունության ու խաղաղության ապահովման համար»,- հավելեց նա։