Եկեք ասենք՝ ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները չենք կատարել․ Փաշինյան

Եկեք ասենք՝  ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները չենք կատարել․ Փաշինյան

«Դժգոհություն կա իրավական ոլորտի աշխատանքից։ Քրեական գործերի մասով բացահայտումները չեն բավարարում։ Չի կարող այս պրոցեսն անվերջ լինել։

Հայաստանում այսօր հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա չի գտնվում։ Կաշառք են վերցնում ով որտեղ պատահի»։ Այս մասին քիչ առաջ կառավարության հերթական նիստում իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եկեք ասենք՝ մենք մեր ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները չենք կատարել»,- ասաց Փաշինյանը։