Մենակ սիգի հետ չեք հարաբերվել․․․

Մենակ սիգի հետ չեք հարաբերվել․․․

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Մենք սիգի հետ առաջին անգամ ենք հարաբերվում որպես պետություն»։

Ներկայացնում է Գավառի ՔՊ նախաձեռնողի նիստի իր ելույթի ամենանշանակալի մի հատվածը։ Այսինքն իր իշխանությունն արդեն որպես պետություն է հարաբերություն ունենում սիգի հետ։ Այս արտահայտությունն անելուց զգացվում է, որ հավատացել է իր մրցանակակրի այն հայտարարությանը որ մենք արդեն պետություն ենք դառնում։ Արդեն հարաբերվում ենք։ Ո՞նց կարելի է մոռանալ «պետություն դառած իշխանության» հարաբերվելը Արցախի, Բանակի, նախարարությունների, պետական կառույցների, Հայաստան աշխարհի հետ։ Ում հետ հարաբերվել է, մեղմ ասած «համը հանել է»։ Փաստերը մեր առաջ են։ Խմող մարդն էլ, երբ բոլոր կենացները խմում, հետո անցնում է «ծառի տերևները հատ- հատ խմելուն»։ Էլ բան չի մնացել՝ Արցախի հետ հարաբերվեց, Արցախը կորցրինք, Հայաստանի հետ հարաբերվեց, Հայաստանն ենք մաս- մաս կորցնում․․․ Անցել է մաս- մաս հարաբերվելուն՝ կոնկրետ դեպքում առաջին անգամ պիտի հարաբերվեն սիգի հետ։ Ում հետ հարաբերվում, մի քանի ամիս հետո կանչում, ասում են՝ հարաբերությանդ տեր կանգնիր։ Հիմա ի՞նչ է ուզում կույս սիգից, որի հետ առաջին անգամ են հարաբերվում։ Իր խոսքերն են՝ մենք սիգի հետ առաջին անգամ ենք հարաբերվում որպես պետություն։ Այսինքն մինչև ձեզ՝ սիգը չի հարաբերվե՞լ կամ պետություն չենք ունեցե՞լ։ Սիգի կուսությունը պետական մակարդակով դու՞ք եք վերցրել։ Այն, որ այս իշխանությանը մանկապարտեզ են ասում, դա տարիքին չի վերաբերվում, այլ բովանդակությանը։ Ավելին չասելու համար թող Լեռ Կամսարը խոսի․ 

«Շուկային մեջ փերեզակը թեւս կքաշե։

- Երեխայի աղվոր խաղալիք...

- Է՛հ, եղբայր, ինչի՞ վրա ես։ Մենք ինքներս ամենաաղվոր խաղալիքն ենք բուռ մը երեխաներու ձեռքին» ։