Եվս մի չբացված բախտ․․․

Եվս մի չբացված բախտ․․․

Մարտական դիրքում զինվոր է սպանվել՝ Կարեն Արտակի Կարապետյանը։ Այս տարվա դեկտեմբերի 28-ին լրացել է նրա 24 տարեկանը։ Երիտասարդի մասին բոլոր աղբյուրները վկայում են, որ նա եղել է կարգապահ, ընկերասեր, հանգիստ անձնավորություն։ Երբևէ չի դժգոհել իր ծառայությունից։ Նախորդօրը  լուսադեմին խոսել է ընտանիքի անդամների հետ, ասել է՝ լավ եմ։ Լարված հարբերություններ չի ունեցել։ Նա պայմանագրային վեց ամսվա ծառայող էր։ Ավարտել է Պոլիտեխնիկ համալսարանի ճարտարապետության և շինարարության բաժինը։

Վազգեն Սարգսյանի Ռազմական համալսարանում մասնակցել է դասընթացների, ստացել լեյտենանտի կոչում, «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում էր իրականացնում ծառայությունը։  Ընտանիքի ավագ որդին էր, ամուսնացած չէր։ Եվս մի չբացված բախտ․․․Ունի փոքր եղբայր, որն ամուսնացած է։ 

Հիշեցնենք, որ  Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հունվարի 9-ին  ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: