Փաշինյանն ասաց՝ կոնկրետ ինչ են քննարկել Բրյուսելում

 Փաշինյանն ասաց՝ կոնկրետ ինչ են քննարկել Բրյուսելում

Այսօր՝ հուլիսի 20-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է 56 հարց։ 56 հարցից 53-ը չզեկուցվող են։ Նիստի օրակարգում են մասնավորապես Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց միջոցառման շրջանակներում «ԱԳՐՈՊՐՈ ՓԲԸ»-ի կողմից ներկայացված ներդրումային ծրագրին հավանություն տալու և օժանդակություն տրամադրելու մասին, Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության 2023-2030 թթ․ հայեցակարգը հաստատելու մասին ու այլ հարցեր։

«Բրյուսելում քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերահաստատումը։ Սահմանների դելիմիտացիան պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Առաջիկայում պետք է կոնկրետացնենք սահմանագծման աշխատանքների քարտեզագրական հիմքը»,- օրակարգային հարցերին անդրադառնալուց առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը պետք է տեղի ունենա կողմերի ինքիշխանության, իրավազորության և հավասարության սկզբունքի հիման վրա։ Հումանիտար հարցերին անդրադառնալիս կարող եմ ասել, որ Ադրբեջանը շարունակում է դրժել միջազգային գործընկերներին այդ թեմայով տրված խոստումները, սակայն մենք անհոգնել պիտի շարունակենք աշխատանքը գերիների վերադարձի ու անհետ կորած համարվող անձանց ճակատագրի պարզաբանման հետ կապված»,- հավելեց նա։