Քաղաքացիների կորցրած կոշիկներն է տանում․․․ լա՞վ ես Նիկոլ

Քաղաքացիների կորցրած կոշիկներն է տանում․․․ լա՞վ ես Նիկոլ

Բազազ Արտեմի դաժան կերպարը դարեր էլ անցնի, չի մոռացվելու, որովհետև նրա դեմը անպաշտպան գիքորներն էին։ Տեսեք ինչ ցնցող պատկեր է նկարագրված․

«Հայրը թաղել էր Գիքորին ու գնում էր: Կռան տակին տանում էր շորերը, որ մերը լաց լինի վրեն: Շորերի գրպաններում մի բուռ փայլուն կոճակներ, նախշուն թղթեր, չթի կտորներ ու մի քանի քորոց գտան: Էն էլ երևի, քրոջ Զանիի համար էր հավաքել ու պահել...»:

Քանի տասնյակ հազարավոր գիքորների դժբախտացրիր, Նիկոլ։ Չկշտացար։ Այսօր էլ իրենց հայրենիքը թուրքին չհանձնող, հայրենասեր երեխեքի վրա հատուկ միջոցներ կիրառեցիր, աշխարհի զորքը հավաքել բերել էիր,  որ նրանց լռեցնես։ Մի Գիքորի համար ողջ ազգը լացում ու անիծում էր Բազազ Արտեմին, դու մտովի պատկերացրու, թե քեզ ինչքան են անիծելու՝ տասնյակ հազարավոր լաց կա վրադ։ 

Կարդում էի այս գրառումը ու Գիքորը հիշեցի․

«2 տոպրակների մեջ քաղաքացիների կորցրած կոշիկներն են: Իջեցնում ենք Ֆրանսիայի Հրապարակ»: